Մի քաղաքացուհի ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ գտնվող կանգառում, իջնելով թիվ 44 երթուղու ավտոբուսից` նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Էրեբունիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Սերգեյ Մ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց գտնվող կանգառի մոտ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է ոստիկանություն դիմած քաղաքացուհու դրամապանակը:
Գողոնը մասամբ հայտաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:





























