Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը, որը սպանության համար գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Այս մասին օգոստոսի 10 –ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
38-ամյա Արտյոմ Առաքելյանը, որի մականունը Արտյոմ Լիպեցկի է, միջազգային հետախուզման մեջ էր հուլիսի 26 –ից: Առաքելյանը ժամանել է «Անթալիա- Մոսկվա» չվերթով եւ ձերբակալվել է օդանավակայանում սահմանային վերահսկողություն անցնելու ժամանակ:
Նա կասկածվում է մեկ այլ «հեղինակություն» Սաշա Աբասի առեւանգմանը եւ սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հաղորդվում է, որ Առաքելյանը ձերբակալվել էր 2012 թ-ին եւ այդ ժամանակ դատապարտվել վեց ամսվա ազատազրկման: 2012թ. ամռանը նա «թագադրվել էր» Դեդ Հասանի կլանի կողմից:




























