«Հրապարակի» կառավարությանը մերձ աղբյուրները հաղորդում են, որ Տիգրան Սարգսյանին ոմանք խորհուրդ են տվել Սերժ Սարգսյանի երկարատեւ արձակուրդը «ծածկել» եւ նախագահի բացակայությունն իր համար հնարավորինս արդյունավետ «օգտագործել», եւ նա որոշել է այս օրերին ակտիվորեն շրջել Հայաստանով մեկ, ներկայանալ հասարակությանը, ցույց տալ, որ աշխատում է:
Սա է պատճառը, որ նա օրական մի քանի այցելություն էր ունենում, եւ այդ բոլոր այցելությունները լայնորեն լուսաբանվում էին հեռուստատեսությամբ: Այս առումով, իշխանական փիառշչիկները կիթառով «Բարով եկար, սիրուն կռունկ» երգելը համարում են արեւմտյան ժողովրդավարության մակարդակի քայլ, որը շատ է նպաստել վարչապետի հեղինակության բարձրացմանը:




























