Եգիպտոսի առողջապահության նախարարության նոր տվյալների համաձայն՝ զինվորականների եւ իսլամիստների բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 525-ի: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր 464 սպանվածների եւ մոտ 3 հազար տուժածների մասին:

Առողջապահության նախարարություն. Եգիպտոսում բախումների զոհ է դարձել 464 մարդ

«Մահմեդական-եղբայրները» դեռեւս առավոտյան հայտարարել էին 2 հազար զոհերի մասին:

Հիշեցնենք, որ անկարգությունները պայմանավորված են ոստիկանության գործողություններով՝ կապված պաշտոնանակ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների երկու ճամբարները ցրելու հետ: Ցուցարարները ընդդիմացել են, այդ թվում՝ զենք են կիրառել:

Եգիպտոսի անցումային կառավարությունը ամբողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարել, իսկ Կահիրեում եւ եւս 11 նահանգներում՝ պարետային ժամ: