Այսօր՝ օգոստոսի 15-ին ոստիկանությունում հերթական պաշտոնանկությունն է եղել: NEWS.am-ի տեղեկություններով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Վարդան Վարդանյանը:

Վերջինս ուղարկվել է կադրային ռեզերվ: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա:

Նշենք, որ նոր նշանակում է եղել Շիրակի մարզում: Անիի բաժանմունքի պետ է նշանակվել Մհեր Ավագյանը, ով մինչ նշանակվելը կադրային ռեզերվում էր: