Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն, այսօր՝ օգոստոթսի 16-ին, խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել են սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման աշխատանքներին վերաբերող խնդիրներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների, Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների ղեկավար կազմը, այլ ծառայությունների պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս եւ տրվել կոնկրետ հրահանգներ ու ցուցումներ:





























