Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, այսօր՝ օգոստոսի 16-ին, քիչ առաջ արտակարգ պատահար է գրանցվել: Շենգավիթ վարչական շրջանի 11-րդ փողոցում սողանքի հետեւանքով հսկայական փոս է գոյացել, որտեղ երիտասարդ է ընկել: Փոսի խորությունը հասնում է 3 մետրի, իսկ երկարությունը՝ մոտ 20 մետրի:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ ի վերջո հողը քանդելով հայտնաբերել են փոսն ընկած երիտասարդին:
Երիտասարդը կենդանի է եղել եւ նրան անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ-ից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ պայքարում են երիտասարդի կյանքի համար:





























