Դավիթ Բեկ փողոցում գտնվող «Բաքոս» ռեստորանի մոտ երեկ՝ օգոստոսի 16-ին, կեսգիշերին մոտ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ վերջինս վարորդն է եղել: Պարզվել է նրա ինքնությունը: Նա 1957 թ. ծնված Ս. Հովհաննիսյանն է: Վերջինիս մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն:
Այս կապակցությամբ ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել՝ վստահեցնելով, որ դեռ հայտնի չեն մահվան պատճառները: Այս պահին կատարվում է դատաբժշկական փորձաքննություն





























