Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանի լիազորությունները դադարեցվել են:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 14-ի եզրակացությունը, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանի լիազորությունները 2013 թվականի օգոստոսի 17-ից համարել դադարած:





























