Կահիրեում խռովությունների ընթացքում հրազենային վնասվածքից զոհվել է «Մահմեդական եղբայրների» գերագույն առաջնորդ Մուհամեդ ալ Բադիայի որդին։ Օմար ալ Բադիան վնասվածք է ստացել ուժայինների կողմից շրջապատված  Ալ Ֆաթհ մզկիթի մոտ։ Նրա մահվան մասին հաղորդվել է Ազատության եւ արդարության կուսակցության կայքում։

Օմար ալ Բադիան մասնագիտությամբ ինժեներ էր, մասնակցում էր օգոստոսի 16-ին իսլամիստների կազմակերպած բողոքի ցույցերին։ Առավել արյունալի բախումները տեղի են ունեցել Ռամզեսի հրապարակի Ալ Ֆաթհ մզկիթի մոտ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս պահին մզկիթը շրջափակված է, նախկին նախագահ Մուրսիի բազմաթիվ կողմնակիցները հրաժարվում են հեռանալ այնտեղից։ Նրանք ավելի շատ վախենում են իսլամիստների հակառակորդ քաղաքացիներից, քան ուժայիններից։

Մզկիթում հոսպիտալ են ստեղծել։ Այնտեղ երեկ ամբողջ օրը զոհերի դիակներն էին տեղափոխում։