Ջազային կոմպոզիտոր եւ երաժիշտ Արթուր Սաթյանը առաջին անգամ Բեյրութ մեկնել է 1996թ՝«Casino du Liban»-ի հանդիսավոր բացմանը: Վերջին 17 տարիների ընթացքում նա բազմաթիվ վայրերում է հանդես եկել եւ դարձել է Բեյրութի փոքրիկ, սակայն հարգված ջազ համայնքի հավատարիմ անդամ: Ինչպես գրում է լիբանանյան «The Daily Star» պարբերականը, վերջերս Սաթյանը թողարկել է իր երկրորդ ալբոմը՝«ARTology»-ն:
Նա պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ կարողանում է բազմաթիվ գործիքներ նվագել, ինչը սովորել է Հայաստանում, որտեղ «կրթությունը ֆանտաստիկ էր»:
Նա նաեւ հավելել է, որ ալբոմի երգերի մի մասը բոլորովին նոր է, մյուս մասն էլ հին երգեր են:





























