Ավելի քան 100 զբոսաշրջիկներ լրջորեն թունավորվել են՝ հանգստանալով թուրքական Սիդ քաղաքի Sentido Perissia հյուրանոցում:

Տուժածների մի մասին հիվանդանոց են տեղափոխել: Ներկայումս հյուրանոցի աշխատակիցներն այցելության համար փակել են համալիրի լողավազանը եւ հյուրերին խորհուրդ են տալիս մնալ իրենց համարներում, փոխանցում է բրիտանական Mirror պարբերականը:

Ենթադրվում է, որ թունավորումն ունի վիրուսային ծագում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», բրիտանական Thomas Cook ընկերությունը միջադեպը հետաքննելու համար Թուրքիա է ուղարկել իր մասնագետներին, ինչպես նաեւ դադարեցրել է ուղեգրեր վաճառել դեպի այդ հյուրանոց: