Կասպից ծովի ադրբեջանական հատվածի «Բուլա-դենիզ» գազակոնդենսատային հանքում օգոստոսի լույս 18-ի գիշերը սկսված հրդեհը դեռ չի մարվել: Այս մասին գրում է Turan-ը` վկայակոչելով SOCAR ընկերության իրազեկ աղբյուրը: Այս հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը բավական ժլատ է:
Հայտնի է, որ կայացել է Պետընկերության աշխատակիցների եւ ԱԻՆ հատուկ ծառայությունների հատուկ հանձնաժողովի նիստ: Քննարկվել է հրդեհի մարման հարցը: Հիշեցնենք, բռնկումը սկսվել էր թիվ 29 հետախուզական հորատանցքում` մոտ 6 կմ խորությունում հորատման աշխատանքներ կատարելիս:
Այդ պահին գազի բաց ժայթքում էր տեղի ունեցել, որն էլ բռնկվել էր: Տեղում գտնվող աշխատակիցները տարհանվել էին: «Բուլա-դենիզ» հանքը գտնվում է բաց ծովում` Բաքվից 80 կմ հարավ:




























