Թուրքիայի կառարությունը սպառնացել է արգելել ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհդարանաի անդամների 2015թ.-ին ներկա գտնվել Գալիպոլիում տեղի ունեցած իրադարձություններ հարյուրամյակին նվիրված արարողություններին: Սա պատասխան քայլ էր առ այն, որ մայիսի խորհրդարանը միաձայն ընդունեց հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ընդունող բանաձեւը: Այդ մասին գրում է ավստրալական «Էյ Բի Սի» կայքը:
Ցեղասպանություն հասկացությունը արդեն վաղուց վիճահարույց քննարկումների առարկա է դարձել թուրքերի համար, որոնցից շատերը պնդում են, որ դա պատմության խեղաթյուրում է: Սակայն բազմաթիվ գիտնականներ ու ականատեսներ, այդ թվում նաեւ ԱՆԶԱԿ ռազմագերիներ, ում պահել են դատարկված հայկական եկեղեցիներում, վկայում են հայկական գյուղերի դատարկման ու արտաքսման մասին, ինչպես նաեւ հաստատում են ցեղասպանության փաստը:
Քոլին Տատցը ցեղասպանության հայտնի տեսաբան է, ով իր գործունեության ընթացքում հետազոտել է ռասսայական բնաջնջումները՝ ֆաշիստական Գերմանիայից մինչեւ ավստրալական սահմանային պատերազմներ: «Գոյություն ունի միանշանակ ապացույց, որ 1915-ից 1922 թթ.-ը տեղի ունեցածը ցեղասպանություն է հայերի, պոնտիական հույների ու ասորիների նկատմամ՝ մինչեւ իսկ նրանց ողջ բնակչության կեսը»:
Հարավային Նոր Ուելսի խորհրդարանին ուղղված նամակում Թուրքիայի դեսպան Գյուլսերեն Չելիկը ԱՆԶԱԿ ռազմագերիների վկայությունը անվանել է կեղծված: «Գալիպոլիում տեղի ունեցած իրադարձությունների հարյուրամյա տարելիցի մոտեցմամբ այսպես կոչված ցեղասպանության կողմնակիցները փորձելու են կառչել այն հատուկ կապերից, որ գոյություն ունեն մեր երկրների միջեւ, առաջ քաշելով այն, որ ԱՆԶԱկ ռազմագերիները այսպես կոչված հավաստիացումների վկաներ են եղել»,- հայտարարել է նա:
Առաջին համաշխարհային պատերազմը ուսումնասիրող պատմաբանները, ինչպես օրինակ Փիթեր Սթենլին, ով երկար տարիներ աշխատել է Ռազմական հուշահամալիրում, նշում են, որ 2015թ.ը պետք է առիթ դառնա, որ երկու երկրները իրենց ազգային շահերից ավելի բարձր գտնվեն: «Կարծում եմ թուրքերն ակնկալում են, որ Գալիպոլիում ամրագրված բարեկամությունը կարող է չեզոքացնել հայերի ցեղասպանության մասին մեր գիտելիքները, սակայն փաստն այն է, որ չի կարող: Ավստրալացիները ցանկանում են իմանալ ճշմարտությունը Առաջին համաշխարահային պատերազմի մասին, իսկ աշխարհամարտի մասին ճշմարտությունն այն է, որ Օսմանյան կայսրությունում 1.5 մլրդ հայ է զոհվել»,-հայտարարել է պատմաբանը:





























