Հնդկաստանի ամենահարուստ մարդը` Մուկեշ Ամբանին չորս ամսում 5,6 մլրդ է կորցրել կամ իր կարողության մեկ քառորդը: Reliance Industries-ի տնօրենների խորհրդի նախագահն աղքատացել է մինչեւ 17,5 մլրդ դոլարով` հնդկական ռուփիի փոխարժեքի անկման պատճառով:
Նրա կրտսեր եղբայր Անիլը` երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, զրկվել է ունեցվածքի 17%-ից (1,3 մլրդ): Երկու եղբայրների ակտիվների մեծամասնությունը հանրային ընկերությունների, այդ թվում` Reliance-ի բաժնետոմսերն են կազմում, հայտնում է Bloomberg.-ը:
Հնդկաստանի այլ միլիարդատերեր եւս կորցրել են ունեցվածքի մի մասը, հայտնում է lenta.ru-ն: Sun Pharmaceuticals-ի հիմնադիր Դիլիպ Շանգվին զրկվել է 2 մլրդ դոլարից, իսկ Aditya Birla խմբի կառավարման նախագահ Կումար Բիրլան կորցրել է 950 մլն դոլար:
Տարեսկզբից մինչեւ հիմա ռուփիի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 18%-ով: Եթե հունվարին մեկ դոլարը կարելի էր գնել 55 ռուփիով, ապա այժմ արդեն 64-ից ավելի ռուփիով: Deutsche Bank-ը ամսվա ընթացքում հնդկական արժույթի անկում է կանխատեսում` մեկ դոլարի դիմաց մինչեւ 70 ռուփի:





























