Հյուսիսային Իրաքի տարածքից Թուրքիա մտնող նավթի խողովակի դեմ վերջին 10 տարվա ամենամեծ հարձակումն է իրականացվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքից Թուրքիա մտնող նավթի խողովակը Իրաքի տարածքում հարձակման է ենթարկվել։

Թուրքիա ձգվող խողովակաշարը պայթեցվել է 3 տեղից։ Նշվում է, որ սա վերջին 10 տարվա ամենախոշոր հարձակում է Թուրքիա ձգվող խողովակաշարի դեմ։

Պայթյունների հետեւանքով դադարեցվել է դեպի Թուրքիա նավթամատակարարումը։

Միայն վերջին 2 ամսում Թուրքի ձգվող խողովակաշարը 37 անգամ ենթարկվել է հարձակման։