Դամասկոսում՝ քրիստոնեական Ալ-Քասսա թաղամասում, պայթյունի արդյունքում երկու հայեր են վիրավորվել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Սիրիայում գտնվող աղբյուրը, վիրավորները մայր եւ որդի Միրնա եւ Նազարեթ Թորոսյաններն են:
Աղբյուրի խոսքով՝ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, բժիշկները նանց վիճակը որպես կայուն են գնահատում:
Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, այսօր առավոտյան ահաբեկիչները գնդակոծել են Մուադդամի բնակավայրի արեւելքը, ինչի արդյունքում վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Մինչ այդ Դամասկոսի նահանգի մի շարք բնակավայրերում բանակային ստորաբաժանումները ոչնչացրել են ահաբեկիչների թաքստոցները: Նրանք բազմաթիվ մարդկային կորուստներ են ունեցել:
ԶՈւ-ը ռազմական գործողություններ են իրականացրել Ջոբար, Արբին եւ Զամալկա բնակավայրերում:
Բանակային ստորաբաժանումները հջողությունների են հասել նաեւ Դարեյա եւ Մուադդամիա բնակավայրերում, որտեղ բազմաթիվ ահաբեկիչների են ոչնչացրել, եւս երեքին գերի են վերցրել:




























