ԱՄՆ ՌԾՈւ նախկին զինծառայող, գաղտնագրող 40-ամյա Ռոբերտ Պատրիկ Հոֆֆմանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ: Դաշնային դատավորն իր որոշումը կայացրել է օգոստոսի 21-ին, հաղորդվում է ՀԴԲ կայքում: Դատավճիռը կհրապարակվի այս տարվա դեկտեմբերի սկզբին:

Մեղադրյալի պաշտպանը պնդում է, որ նա չի ցանկացել վնասել ԱՄՆ ազգային անվտանգությանը, այլ հակառակը՝ ցանկացել է բացահայտել ռուս հետախույզներին, գրում է The Virginian-Pilot պարբերականը: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Հոֆֆմանը ձերբակալվել է 2012-ի դեկտեմբերի 6-ին: Դատախազությունն առանձին նշել է, որ Մոսկվան այս գործի հետ որեւէ առնչություն չունի: