Ավստրալիայի կենդանիների իրավունքների պաշտպանները Վիկտորիանական դարաշրջանում կառուցված տնից 86 հյուծված ջեք-ռասել-տերիեր ցեղատեսակի շների են դուրս բերել, հայտնում է ABC News-ը:

Կենդանիները դուրս են բերվել այն բանից հետո, երբ բնապահպանական գերատեսչության աշխատակիցները չեն կարողացել կապ հաստատել տերերի հետ եւ քննարկել շների պահման պայմանները: Հայտնի չէ` շներին տանելու պահին տերը տանն է եղել, թե ոչ: Նրա ինքնության մասին եւս ոչինչ չի հաղորդվում, գրում է Lenta.ru-ն:

Շներին կացարան են տեղափոխել, որտեղ նրանց կզննի անասնաբույժը: Նրանց հետագա ճակատագիրն առայժմ անհայտ է: Անասնաբույժները նշել են, որ Ավստրալիայում հաճախ են դեպքերը, երբ անպատասխանատու տերերը մեծ թվով կենդանիներ են բերում եւ չեն հետեւում նրանց առողջական վիճակին: