Կալիֆորնիական Փասադենա քաղաքի քաղաքային խորհուրդը նախատեսում է սեպտեմբերի 9-ին լսումներ անցկացնել  հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  հուշահամալիրի դիզայնը քննարկելու եւ հաստատելու համար: Այդ մասին հայտնում է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանձնաժողովը:

2015թ.-ին աշխարհի ողջ հայությունը նշելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 1.5 մլն հայ: 1.5 մլն հայերի հիշատակը պահպանելու համար ամբողջ աշխարհի 33 երկրներում կանգնեցվել են 166 հուշարձաններ:

Փասադենայի հայկական համայնքը եւս ցանկանում է ներդրում կատարել անմեղ զոհերի հիշատակը պահպանելու գործում: Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանձնաժողովը նախատեսել է Փասադենայի այգում 2015թ.ին ազդեցիկ հուշահամալիր կառուցել: համապատասխան հանձնաժողովը 2013թ. հուլիսի 16-ին միաձայն հավանություն տվեց Փասադենայի դիզային քլեջի ուսանող Քեթրին Մենարի նախագծին: