Ուկրաինայի նախագահի ավագ որդի, գործարար Ալեքսանդր Յանուկովիչը ըստ «Կորիսպոնդենտ» ամսագրի 2013 թ.-ի ընթացքում երկրի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականում է:
Արդեն չորրորդ անգամ շարունակ ցուցակը գլխավորում է ինքը Յանուկովիչը: Երկու Յանուկովիչների միջեւ երկրորդ հորիզոնականում է գտնվում Ոկրաինայի ամենահարուստ քաղաքացի Ռինատ Ախմետովը: Չորրորդ հորիզոնականում է գործարար Դմիտրի Ֆիրտաշը, որի կառույցները Ռուսաստանից գազ են ներմուծում: Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում 2012թ.-ին ուկրանական քաղաքացիություն ստացած, իսկ մեկ տարի անց ուկրանական խորհրդարանի պատգամավոր ընտրված ռուսաստանցի Վադիմ Նովինսկին:
Առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը վեցերորդ հորիզոնականում է, նրան հաջորդում են նախագահական աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լեվոչկինը եւ եկամուտների ու հավաքագրումների նախարար Ալեքսանդր Կլիմենկոն: Վարչապետ Նիկոլայ Ազարովը զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Ամենաազդեցիկ ուկրանացիների լավագույն «տասնյակը» եզրափակում է բռնցքամարտիկ եւ խորհրդարանի պատգամավոր, նախագահի հնարավոր թեկնածու Վիտալի Կլիչկոն:
Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով ՌԴ հետ գազի համաձայնագրի ստորագրման ժամանակ իրավասությունների չարաշահման համար կրում է 7 տարի ժամկետով պատիժը, հայտնվել է 18-րդ հորիզոնականում: Ընդ որում «Բատկիվշինա» կուսակցության շրջանակներում Տիմոշենկոյի համախոհ Արսենիյ Յացենյուկը, ով գլխավորում է կուսակցական խմբակցությունը, գտնվում է 16-րդ հորիզոնականում:





























