ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի պատմության մեջ ամենախոշոր ողբերգություններից մեկը՝ 1955թ.-ին Սեվաստոպոլի նավահանգստում «Նովորոսիյսկ» գծանավի կործանումը, հանդիսանում է օտարերկրյա դիվերսիայի արդյունք: Իտալական 4Arts հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ նման ցնցող հայտարարություն կատարել է իտալական ռազմական լողորդների ստորաբաժանումների վետերան Ուգո Դ՛Էսպոզիտոն, ով մասնակցել է նավի պայթեցման գործողությանը:
Դիվերսանտը պարզաբանել է, որ 10-րդ նավատորմի հրամանատարությունը չէր կարող հաշտվել նավի կորստի հետ, որը մինչեւ 1949թ.-ը «Ջուլիո Չեզարե» անվամբ մտնում էր իտալական նավատորմի կազմի մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմում Իտալիայի պարտությունից հետո գծանավը որպես ռազմական փոխհատուցում անցավ ԽՍՀՄ-ին: Իտալացիները որոշեցին ամեն կերպ կործանել գծանավը: Գործողությունը իրականացվեց 1955թ.-ի հոկտեմբերի 29-ին՝ Բենիտո Մուսոլինիի կատարած այսպես կոչված դեպի Հռոմ շքերթի տարելիցին:
Պայթյունի արդյունքում գծանավը խորտակվել էր, 600 նավաստիներ զոհվել էին: Նավի հետազոտումը ցույց էր տվել, որ տեղի է ունեցել արտաքին պայթյուն, ուստի պաշտոնական եղրակացությունը հայտնում էր, որ «Նովորոսիյսկ»-ի կործանման պատճառ է հանդիսացել 1944թ.-ին գերմանացիների կողմից տեղադրված խորքային մագնիսական ականը, գրում է «Аргументы и факты»-ին:
Այդ շրջանում դիվերսիայի վարկածը որպես հիմանական չէր դիպտարկվում, թեեւ այն գոյություն ուներ: 4Arts-ը ընդգծում է, որ Դ՛Էսպոզիտոյի խոսքերը «Նովորոսիյսկ»-ի կործանման մեջ իտալական զինվորականների մասնակցության առաջին ուղղակի խոստովանությունն են: Մինչ այդ ծովակալ Ջինո Բիրինդելին եւ հատուկ նշանակության ստորաբաժանման այլ վետերաններ կտրականապես հերքում էին նման վարկածը:





























