Մահացել է դիզայներ Չարլզ Պոլոկը, ով ստեղծել էր աշխարհում ամենահայտնի գրասենյակային բազկաթոռը: Նա վախճանվել է Քվինեսի իր տանը հրդեհի ժամանակ: Դեպքի վայր ժամանած հրշեջները չեն հասցրել փրկել 83-ամյա դիզայներին:
Գրասենյակային կահույքի ամենավաճառվող բազկաթոռ Pollock Executive Chair-ի ստեղծող Չարլզ Պոլոկը երկար տարիներ ճանաչված չէր անգամ իր գործընկերների շրջանում: Պոլոկը հայտնի ալյումինե եզրակով կաշվե պտտվող աթոռը ստեղծել է 1963թ.-ին, երբ աշխատում էր Knoll դիզայն ստուդիայում, հաղորդում է Lenta.ru-ն:
1958թ.-ին կահույքի արտադրությամբ զբաղվող Herman Miller ընկերությունում աշխատելու ժամանակ Պոլոկը ստեղծել էր Swag Leg բազկաթոռը: Այդ բազկաթոռի ստեղծումը երկար տարիներ վերագրում էին հայտնի դիզայներ եւ ճարտարապետ Ջորջ Նելսոնին»: Բազկաթոռի երկու մոդելներն էլ առ այսօր թողարկվում են:
Իր ամենահայտնի մոդելների ստեղծումից հետո Պոլոկը երկար ժամանակ իր մասին իմաց չէր տալիս եւ էսքիզները հիմնականում նկարում էր «սեղանի վրա»:




























