WikiLeaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մենինգն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից ներում է հայցել: Հիշեցնենք, որ Մենինգին դատապարտել էին 35 տարվա ազատազրկման:

Նախկին զինծառայողը նամակ է ուղարկել պետության ղեկավարի անունով: Այն հրապարակել է New York Times թերթը:

Մենինգը գրում է, որ Իրաք էր ուղեւորվել, վստահ լինելով, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո հասարակությունը պետք է փոխի իր կենսակերպը, հայտնում է rbc-ն: 

Սակայն, պատերազմում ականատես լինելով արյունահեղությունների՝ հասկացել է. ամերիկացիներն արդարության համար իրենց պայքարում մոռացել էին մարդկայնության մասին: Ամեն անգամ, երբ Աֆղանստանոմ կամ Իրաքում խաղաղ բնակիչներ էին զոհվում, բանակը դա փորձոմ էր գաղտնի պահել` քողարկվելով ազգային անվտանգության շահերով: Սակայն, ըստ Մենինգի, իշխանությունները պետք է հրապարակավ իրենց վրա վերցնեին կատարվածի պատասխանատվությունը: 

Նախկին զինծառայողը խոստովանել է, որ խախտել է օրենքը, երբ սկսել է գաղտնի տեղեկատվությունը հրապարակել, սակայն դա արել է իր երկրի հանդեպ սիրուց դրդված: