Սիրիայի հարցով Ժնեւում միջազգային կոնֆերանս անցկացնելու տեխնիկական եւ նյութական բոլոր խնդիրները լուծված են:

Կոնֆերանսի գումարման համար անհրաժեշտ է միայն Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության կողմից մասնակցության պատրաստակամությունը, օգոստոսի 23-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: 

«Տեխնիկական եւ նյութական բոլոր նախապատրաստություններն ավարտված են:  Այժմ միայն ժամանակի խնդիր է` երբ մենք եւ կողմերը պատրաստ կլինենք մասնակցել (կոնֆերանսին)», - հայտարարել է Բան Կի Մունը Սեուլում, որտեղ  գտնվում է այցով: 

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ՝  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի մասնակցութամբ Ժնեւ-2 կոնֆերանսը պատրաստվում է «հնարավորինս շուտ» անցկացնել: