Ամերիկյան դատախազները մեղադրանքներ են ներկայացրել Սիերրա-Լեոնեի քաղաքացուն, ով փորձել է գաղտնի աշխատող հատուկ գործակալներին վաճառել հազար տոննա ուրանային կոնցենտրատ՝ հետագայում Իրան ուղակելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, 33-ամյա Պատրիկ Քեմփբելին ձերբակալել են Նյու Յորքի Ջոն Քննեդի անվան օդանավակայանում. նրա բեռի մեջ հայտնաբերվել է տոքսիկ նյութի նմուշ:
Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Սիերրա-Լեոնեի ձերբակալված քաղաքացուն սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում: Եթե նրա մեղավորությունը հաստատվի, նա ստիպված կլինի նաեւ վճարել 1 մլն դոլար տուգանք:




























