Հարավային եւ Հյուսիսային Կորեաների ներկայացուցիչները հանդիպել են Պհանմունջ չբնակեցված գյուղում, որը երկու երկրների փաստացի սահմանն է: Նրանք բանակցում են, որպեսզի վերսկսեն բաժանված ընտանիքների հանդիպումները:
Վերջին անգամ 1950-53թթ կորեական պատերազմի արդյունքում սահմանի հակառակ կողմերում հայտնված ընտանիքների անդամների հանդիպումներ կազմակերպվել են 2010թ:
Ինչպես հաղորդում է «Gazeta.Ru»-ն, եթե բանակցությունները հաջող անցնեն, բարեկամների նոր հանդիպումը կարող է կայանալ արդեն այս տարվա սեպտեմբերին: Հարավայի Կորեայում միջոցառմանը մասնակցել ցանկացողների թիվն արդեն հասել է 70 հազարի: Հյուսիսային Կորեայի մասնակիցների թվի մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում:





























