Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 15 դեպքից բացահայտվել է 12-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 1-ը, գողության 17 դեպքից` 7-ը, իսկ կողոպուտի, խուլիգանության եւ խարդախության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























