Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Անդերսենի հեքիաթի հերուսուհու` Ջրահարսի արձանի հարյուրամյա հոբելյանի պատվին հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել: Միջոցառումների շրջանակում հատուկ շքերթ է կայացել, նաեւ` մանկական երգչախմբի համերգ:
Հարյուր աղջիկներ հուշարձանի մոտ գտնվող ծովածոցում լողորդություն են կազմակերպել, որի ընթացքում «100» թիվն են պատկերել, հայտնում է BBC News-ը:
Անդերսենի հեքիաթի հերուսուհի ջրահարսի արձանը բացվել է 1913թ. օգոստոսի 23-ին: Հեղինակը դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիքսենն է: Ամեն տարի արձանը տեսնելու են մեկնում մոտ միլիոն զբոսաշրջիկներ, նշում է lenta.ru-ն:
Հարյուրամյա կյանքի ընթացքում արձանը միայն մեկ անգամ է լքել Կոպենհագենը:
2010թ. այն մի քանի ամիս ներկայացված է եղել Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի դանիական տաղավարում:





























