Hyundai Motor ընկերությունը չափից ավել աշխատաժամերի համար բողոքող աշխատավորների գործադուլի հետեւանքով իրեն հասցված վնասը գնահատել է 145.2 միլիարդ վոն (130,3 մլն դոլար), հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:

Այն պատճառով, որ օգոստոսի 24-ին Hyundai Motor-ի՝ Կորեայի  հարավում գտնվող Ուլսան քաղաքում տեղակայված գործարանում աշխատողները հերթափոխի դուրս չեն եկել, ընկերությունը չի կարողացել արտադրել նախատեսված 7104 ավտոմեքենաները: Այդ աշխատողները արհմիության անդամներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջին շաբաթվա ընթացքում աշխատողների եւ գործարանի ղեկավարություն միջեւ հակասությունները սրվել են: Հիշեցնեն, որ գործադուլի առաջին օրը՝ օգոստոսի 20-ին, Hyundai Motor Co. աշխատանքների դադարերցման հետեւանքով կորցրել էր 39 մլն դոլար:

Աշխատողների առաջին օրվա գործադուլը Hyundai-ի համար արժեցել է 39 մլն դոլար

Բացի այդ, արհմիությունները պահանջում են բարձրացնել վաճառքի արդյունքներից ստացվող բոնուսները, որոնք պետք կազմեն ընկերության մաքուր եկամուտի 30 տոկոսը: Անցյալ տարի Hyundai Motor-ի մաքուր եկամուտը կազմել է 9 տրիլիոն վոն (8,08 միլիարդ դոլար):