Կոլորադոյի գիտնականները բացահայտել են առավոտյան հոգնածության գաղտնիքը: Սթրեսների, անքնության, օրգանիզմի զգացմունքային գերբեռնվածության եւ հոգեբանական խնդիրների պատճառով մարդիկ, առավոտյան արթնանալով, հոգնածություն են զգում:
Բացի այդ, մարդկանց մեծ մասն առավոտյան շուտ արթնանալու ցանկություն չունի, քանի որ դա անհարմարություն է առաջացնում եւ մարդը ողջ օրը իրեն կոտրված է զգում, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մի շարք հետազոտություններ անցկացնելով` գիտնականները կարծում են, որ առավոտյան լավ զգալու համար հարկավոր է կարգավորել մելատոնինի մակարդակը արյան մեջ: Բանն այն է, որ տվյալ նյութն ուղիղ կախված է արեւի լույսի հետ: Կյանքի ստանդարտ ռիթմի դեպքում քնելուց երկու ժամ առաջ օրգանիզմը այդ հորմոնի մեծ քանակություն է արտադրում, իսկ առավոտյան այն թույլ է: Ամեն ինչ խախտվում է, երբ մարդը խախտում է ռիթմը, այսինքն, ուշ քնելու դեպքում օրգանիզմում մելատոնինի քանակը չի հասցնում նվազել եւ առավոտյան բարձր է, ինչն էլ հոգնածության պատճառ է դառնում:




























