Մինչեւ վերջին ժամանկները մարդիկ ուտելիք ը պատրաստում էին վառարաններում, էլեկտրական սալիկների կամ վերջին հաշվով միկրոալիքային վառարանում: Սակայն իտալացի խոհարար Լիզա Կազալին համարում է, որ այդ ժամանակներն անցել են: Նրա կարծիքով, կարելի է եւ պետք է ուտելիքը պատրաստել սպասք լվացող մեքենայում:
Կազալին գրել է «Խոհարարությունը սպասք լվացող մեքենայում» գիրքը իր կայքում այդ թեմայով մի քանի տեսնյութեր տեղադրելով, հաղորդում է The Telegraph-ը:
Լիզա Կազալիի խոսքով, սնունդի պատրաստումը սպասք լվացող մեքենայում օգտակար է շրջակա միջավայրի համար, քանի որ թույլ է տալիս խնայել ռեսուրսները. կարելի է մի կողմից սնունդ պատրաստել, մյուս կողմից ամանները լվանալ: Մթերքները պաշտպանելու համար, պատրաստելուց առաջ անհրաժեշտ է դրանք փաթեթավորել հերմետիկ տարայում կամ փաթեթում: Կազալին խորհուրդ է տալիս այդ կերխ առաջին հերթին ձուկ պատրաստել, քանի որ սպասք լավանալու մեքենայում հնարավոր է այն լավագույնս եփել գոլորշու վրա, յաղորդում է «Vesti.ru»-ն»:
Ընդհանուր առմամբ, իտալուհու խոսքով, սպասք լվացող մեքենան աշխատում է գրեթե նույն կերպ, ինչպես որ գոլորշիով վառարանը: Իր վիդեո-դասընթացներում Լիզա Կազալին պատմում է, թե ինչպես կարելի է սպասք լվացող մեքենայում պատրաստել կուս-կուս, ծովային բաս, հորթի միս եւ խնձորով կարկանդակ:





























