ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել ամերիկյան բանակի մայոր Նիդալ Հասանին, որը 2009-ի նոյեմբերին Ֆորթ-Հուդ բազայում գնդակահարել էր իր ծառայակիցներին: Զինծառայողին մահապատժի են ենթարկելու մահացու ներարկման միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երդվյալ ատենակալները միաձայն մեղավոր էին ճանաչել մայոր Նիդալ Հասանին՝ մեղադրանքի բոլոր կետերով:

«Հանուն կատարյալ կրոնի հաստատման» 13 զինվորներին սպանած անձին մեղավոր են ճանաչել 

Հորդանանցի եւ մահմեդական Նիդալ Հասանը Թեքսաս նահանգի Ֆորթ-Հուդ բազայում ռազմական հոգեբույժ է աշխատել: 2009-ի նոյեմբերին նա ինքնաձիգից կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում 13 մարդ սպանվել է, եւս 32-ը՝ վիրավորվել: Կրակելու ժամանակ Հասանը բղավել է. «Ալլահ Աքբար»: Նա խոստովանել է, որ ինքն է կրակել մարդկանց ուղղությամբ եւ իր գործողություններով պաշտպանել է «Թալիբան» շարժումը: Ընդ որում, նա ներողություն է խնդրել «սխալների» համար, որոնք նա թույլ է տվել այդ նպատակին հասնելու համար. «Մենք՝ մոջահեդներս, կատարյալ մահմեդականներ չենք, որոնք ձգտում են կատարյալ կրոն հաստատել: Ներողություն եմ խնդրում ցանկացած սխալների համար, որոնք արել եմ իմ նպատակին հասնելու համար»:

ԱՄՆ-ում դատում են ռազմական բժշկի՝ հանուն «կատարյալ կրոնի հաստատման» 13 մարդու սպանած 

Թե կոնկրետ երբ մահապատժի կենթարկվի Հասանը, եւ առհասարակ, կենթարկվի, թե ոչ, հայտնի չէ: Ինչպեսհաղորդում է «ԱիՖ»-ը, խնդիրն այն է, որ վերջին անգամ ամերիկացի զինծառայողի նկատմամբ մահապատիժ կիրառվել է 1961-ին: Ներկայումս ամերիկյան բանտերում կա 5 զինծառայող, որոնք մահապատժի են դատապարտված: Ընդ որում, դատավճիռը կյանքի կոչելու հրաման կարող է տալ միայն ԱՄՆ նախագահը: