Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու  բաժնի  ծառայողները oգոստոսի 28-ին, ժամը 16.30-ին, 1954 թ. ծնված  Ռաֆայել Ղ.-ի տան երկրորդ հարկում գտնվող պատշգամբի մուտքի դիմաց, պատի տակ, հայտնաբերել են կանեփանման բույսի 29 կանաչ թուփ, իսկ պատշգամբի խոհանոցային սեղանի վրա՝ կանեփանման բույսի չորացված զանգվածներ, որոնք, ըստ Ռաֆայել Ղ.-ի հայտարարության,  իր օգտագործման համար են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: