Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, օգոստոսի 28-ին, ժամը  16.35-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի 7 շենքի մի բնակչուհու պայուսակից բացահայտ հափշտակել է 422.000 դրամ եւ 5   դոլար, ապա 3-րդ հարկի բնակարանի պատուհանից ցատկելով` դիմել է փախուստի:

Երջանիկ Խ.-ի  տաբատի գրպանից հայտնաբերվել է հափշտակված 422.000 դրամը եւ 5  դոլարանոց թղթադրամի պատռված կտորը:

Կատարվում է հետաքննություն: