Հայաստանում օգոստոսի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6  դեպքից բացահայտվել է 2-ը, իսկ  կողոպուտի եւ խարդախության 3-ական  դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 3 դեպք:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  գողության 1  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: