Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 12.30-ին, 1956 թ. ծնված Ֆլորա Գ.-ին պատկանող հողամասից հայտնաբերել եւ առգրավել են 37 թուփ` 282 գ կանեփի բույսի կանաչ զանգվածով: Ֆլորա Գ.-ն ներկայացրել է ապակյա տարայով 51 գ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, չորացված, մանրացված զանգված:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























