Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 1 վթարային շենքի 3-րդ հարկի հատակը փլուզվել է: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 29-ին, ժամը 19.20-ին, որ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքը 4-րդ կարգի վթարային է: Հայր եւ որդի Բ.-ները մուտք են գործել իրենց բնակարան իրերը տեղափոխելու նպատակով. 3-րդ հարկի առաստաղը (20 քմ) փլուզվել է, ինչի հետեւանքով 1958 թ. ծնված Ս. Բ.-ը հայտնվել է փլատակների տակ:
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացուն տեղի ուժերով դուրս են բերել փլատակներից եւ հոսպիտալացրել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:





























