Ոստիկանության Իջեւանի բաժնում օգոստոսի 29-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ազատամուտ գյուղի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված Դերենիկ Ղ.-ն դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Վ.-ի կրծքավանդակի ձախ կեսին եւ պատճառել վնասվածքներ:
Արթուր Վ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դերենիկ Ղ.-ին եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























