Ոստիկանության Թումանյանի բաժնում օգոստոսի 24-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1997 թ. ծնված Արա Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբ հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան պատշգամբից վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայով «Կոլի աղբյուր» կոչվող տարածքում բախվել է ճամփեզրի քարե պատնեշին, ինչի հետեւանքով ուղեւոր Արա Հ.-ն ստացել է վնասվածք:
Արա Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:




























