Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, օգոստոսի 29-ին, ժամը 14.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արամ Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ 2012 թ. նոյեմբերին 5-րդ բանավան թաղամասում տեղակայված մարզադպրոցին պատկանող թիավարության համար նախատեսված նավակների տախտակամածից գողացել է տախտակներ` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:





























