Երեւանի Վաղարշյան փողոցում օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ին, իրար են բախվել «Մերսեդես» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մերսեդես»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Օգոստոսի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի հետեւի աջ անվադողը պոկվել եւ բախվել է աջ կողմում գտնվող մետաղյա պաշտպանիչ վահանակին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























