Հայաստանում օգոստոսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  12  դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ  կողոպուտի` 1 եւ խարդախության 3   դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 2 դեպք:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  սպանության, մարմնական վնասվածք հասցնելու եւ  գողության 1-ական  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: