Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը ստիպված կլինի հետաձգել սեպտեմբերին նախատեսվող մատակարարումները՝ կապված Ներքին Սաքսոնիայի Ֆոլսբուրգ քաղաքում տեղացած կարկուտի հետ, որտեղ գտնվում է ընկերության գրասենյակը: Հուլիսի վեջին տեղացած եւ խոշոր ձվի չափի կարկուտը վնասել է 17 հազար ռազմական ավտոմեքենա:

Ավտոմեքենաների ներկի ծածկույթը վնասվել է, փոխանցում է The Local պորտալը: Նման դեպքերում ընկերությունը փոխհատուցում է նախատեսում, սակայն այս դեպքում հազիվ թե այն ծածկի կոնցեռնի ծախսերը: Վնասված մեքենաներից յուրաքանչյուրը պետք է կրկին ստուգման ենթարկվի: Ընկերությունում հավաստիացրել են, որ բոլոր թերությունները կվերացվեն:

Ինչպես նշում է «Մոյ ռայոնը», ընկերությունն առաջին անգամ չէ, որ տուժում է բնության արհավիրքներից: Վերջին անգամ նման դեպք տեղի  էր ունեցել 2008-ին: Այն ժամանակ անձրեւից վնասվել էր մոտ 30 հազար ավտոմեքենա: