Չի կարելի պահպանել հուշարձանը, այն լիովին ներսից ոչնչացնելով: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել ճարպարապետ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը՝ մեկնաբանելով Երեւանի կենտրոնում Փակ շուկայի վերակառուցմանը փորձը:

Նրա խոսքով՝ կայացած չեն արդարցումներն այն մասին, որ շենքի ճակատային հատվածին ձեռք չեն տվել: «Ձիու խրտվիլակն արտաքուստ նման է ձիու, սակայն արդեն այն չէ: Նույնը վերաբերում է նաեւ ճարտարապետական հուշարձաններին: Նա, ով ղեկավարում է այն, պատասխանատու է դրա պահպանության համար: Արեւմուտքում անգամ չի կարելի նման շինության դռներն ինքնուրույն ներկել»,-ընդգծել է Քալաշյանը:

 «Բոլոր այն հայտարարությունները, որ շինությունը ծախսերը չի հանում, նույնպես լուրջ փաստարկ չեն հանդիսանում: Այդ պատրվակով հողին հավասարեցրին Երիտասարդկան պալատի 15 հարկանի շենքը՝ հավելելով, որ այն վթարային էր, չնայած որ բոլորովին էլ այդպես չէր: Նույն պատրվակով վաղը կարող են պահանջել ոչնչացնել Օպերան: Նման փորձերը պետք է կասեցնել: Լավ շինությունը միշտ էլ կարող է ըստ արժանվույն օգտագործվել»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ Փակ շուկայի վերակառուցումը սկսել է պատգամավոր, «Երեւան Սիթի» սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյանը: Ինչպես օրերս հայտարարել էր Հայաստանի կառավարությանը կից Ճարտարապետության հարցերով պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, շինության ներքին կամարների կեսը ոչնչացված է եւ լրացուցիչ հարկ է ավելացված: