Արտարժույթի ներբանկային շուկայում այս շաբաթ՝ օգոստոսի 26-30 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 78,6 մլն դոլար եւ վաճառվել 93,4 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,7 դոլարի առք եւ վաճառք 406.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,8 մլն եվրո եւ վաճառվել 11,1 մլն եվրո:
Օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.8 մլրդ դրամ (համարժեք է մոտ 90 մլն դոլաին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.1 մլն ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ՝ ֆինանսական շուկան օգոստոսի վերջին շաբաթների ընթացքում ակտիվությամբ աչքի չի ընկել:





























