Ձիու եւ նրա մշտական ձիավորի միջեւ կարող է շատ ամուր կապ ստեղծվել: Այդ մասին գրում է Social Anthropology ամսագիրը: Այդ յուրահատուկ ֆենոմենը հատուկ տարածված է ձիարշավների ժամանակ, երբ երկուսը՝ մարզիկն ու կենդանին, ընթանում են որպես մեկ ընդհանուր մարմին, եւ հաճախ ֆիզիկապես փոխվում են, որպեսզի համապատասխանեն միմյանց: Սերտ շփումը նույնպես ազդում է այդ կապի ամրացմանը:
«Համագործակցություն նշանակում է, որ երկուսով պետք է հարմարվեն միմյանց: Ձիավորը իր ցանկությունները կինետիկ կերպով է արտահայտում, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ ձին որսա նրա ալքիը, եւ հակառակը, այլ կերպ փոխըմբռնում տեղի չի ունենա: Այդ կերպ նրանց միաժամանակ գոյությունը ուղղակի համատեղ կյանք չէ, այլ նաեւ երկու անձի շփում է, երբ զգում ես գործընկերոջդ»,- հայտնում է հետազոտույան ղեկավար, Տրոմսեյի նորվեգական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետի աշխատակից Անիտա Մաուրստադը:
Այդ հարցի ուսումնասիրման համար Մաուրստադը եւ իր խումբը տվյալներ են հավաքել ձիերի մասին եւ դիմել են նախորդ հետազոտողներին, ովքեր զբաղվել են մարդու եւ ձիու միջեւ հարաբերությունների ուսումնասիրմամբ:
Բացի այդ, նրանք հարցաքննել են Նորվեգիայից ու ԱՄՆ-ից ձիասպորտի տարբեր ուղղություններով զբաղվող 60 մարզիկների, հայտնում է Vesti.ru:
Գրեթե բոլոր մարզիկներին ծանոթ է եղել իր ձիու հետ համատեղ գոյության հիշյալ զգացումը. նրանք իրենց կենդանու հետ մեկ ընդհանրություն են համարում: Դա միայն հոգեկան զգացողություն չէ, քանի որ փորձի հետ միասին ձիավորների ոտքի մկաններն են աճում, նստատեղն ու մարմնի մյուս մասերը հարմարվում են տվյալ կենդանու մարմնի ձեւերին: Իր հերթին ձին նույնպես ֆիզիկապես փոփոխվում է ի պատասխան ձիավորի քաշի, շրջադարձերի շարժումներին:
Ձիերը շատ զգայուն են դիպումների նկատմամբ, ուստի երբ ձիավորն ու ձին միմյանց լավ ճանաչում են, բավական է միայն մարդը ձգի մկանները, որպեսզի ձին ազդանշան ստանա: Այդ կերպ ձիու եւ ձիավորի միջեւ մարմնի հատուկ լեզու է գոյանում:





























