Երիտասարդ լեհ աղջիկ Աննա Լիսեւսկան իր առաջ բարդ խնդիր է դրել՝ քնել 100 000 տղամարդու հետ ամբողջ աշխարհից: Իր կայքում նա հայտարարել է սեքս-մարաթոնը սկսելու մասին, որին կարող է մասնակցել ցանկացած տղամարդ, եթե իհարկե ցանկություն լինի, հաղորդում է The Huffington Post-ը:
«Ես տղամարդ եմ ուզում Լեհաստանից, Եվրոպայից եւ առհասարակ ամբողջ աշխարհից: Ես սիրում եմ սեքսը, զվարճանքն ու տղամարդկանց»,- բացատրել է Լիսեւսկան: Նա հատուկ կայք եւ Ֆեյսբուքում էջ է բացել, որտեղ ցանկացողները գրանցվելուց հետո կարող են օգնել իրեն հասնել նպատակին:
Վարշավայի 21-ամյա բնակչուհին արդեն ամեն բան մտածել է. նա սիրային հաճույքների համար յուրաքանչյուր մասնակցի տրամադրելու է 20-ական րոպե: Շատ է դա, թե քիչ, Լիսեւսկայի համար նշանակությունի չունի, քանի որ ըստ նրա հաշվարկների, կպահանջվի 20 տարի՝ պայմանով, որ ռեկորդներ կգրանցի հանգստյան օրերին, հաղորդում է NEWSru.com-ը:
Առայժմ նրա «սեռական հավաքածուի» մեւ 284 տղամարդ է ընդգրկվել: Լիսեւսկան մարաթոնի սկիզբը հայտարարել էր անցյալ ամսի: Ընդ որում, նա մշտական գործընկեր ունի, ով բոլորովին գոհ չէ նրա նախընտրություններից: Սակայն, ըստ ամենայնի, նա այնքան է սիրում, որ հայտարարել է՝ ինքը «ստիպված է համակերպվել» ցանկասեր լեհուհու քմահաճույքներին:





























