Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հացի փռի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Զոդ-Սեւան ե/գ ուղիների 15-րդ կմ-ում` 4հա հնձած արտ եւ ջերմահարվել է 1,5 կմ երկայնքով փայտակոճ, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում` 4,5 հա, Արմավիրի մարզի Արագածի զանգվածի թիվ 42 տան եւ 12-րդ շենքի մոտակայքում՝ 300 հակ, Տավուշի մարզի Գեղհովիտ գյուղում` 2 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից դեպի անտառ տանող ճանապարհին՝ 500 քմ հնձված արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:




























