«Փակ շուկայում» իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու նպատակով կազմակերպված հերթապահությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել եւս 10 քաղաքացիներ:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հայտնում է, որ ներկայումս հերթապահողների ընդհանուր թիվը 30 է: Նախորդ կազմին միացել են էկոլոգ Կարինե Դանիելյանը, դերասան Հասմիկ Տեր-Կարապետյանը, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը, ԵՊՀ դոցենտ Նորիկ Գալստյանը, արձակագիր Լեւոն Խեչոյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, դերասան Հովհաննես Ազոյանը.  Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, տնտեսագետ Անահիտ Մանասյանը: